Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել Սփյուռքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, ապա Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։ Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։
Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Բանն այն է, որ նա Հայաստանում է ծնվել և մինչև երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։ Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց և առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ դրանով մերձենալով նոր իշխանություններին և բարձրացնելով իր հեղինակությունը։
Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, և ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է, քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...