ՀՊՏՀ ռեկտորի ժամկետը լրացել է, բայց ո´չ նոր ժ/պ կա, ո´չ էլ մրցույթ է հայտարարված. Պատճառը հայտնի է
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորությունները դադարեցված չեն, եւ նա շարունակում է գալ աշխատանքի
Ավելին, հայտարարված չէ նաեւ ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անորոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: ԿԳՄՍ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչ կառավարությունը կնշանակի ռեկտորի նոր ժ/պ, ներկայիս պաշտոնակատարը ամբողջական իրավասություններ ունի շարունակելու իր գործունեությունը. «Այս մասով որեւիցե խանգարող հանգամանք չկա»: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա, ըստ Սուքիասյանի, ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել, քանի որ համալսարանում գործընթաց է սկսվել:
«Մասնավորապես՝ տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, եւ հիմա այն վերակազմավորման փուլում է, որպեսզի դառնա հիմնադրամ, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը: Սրանով պայմանավորված՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել:
Նախագիծն արդեն պատրաստ է: Մի քանի շաբաթ առաջ տեղի է ունեցել տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որում առաջարկվել է նոր կանոնադրությունը՝ կազմակերպաիրավական ձեւի փոփոխությամբ, եւ ուղարկվել է մեզ: Մոտ օրերս այն սահմանված կարգով կշրջանառենք: Հետո կձեւավորվի հոգաբարձուների նոր խորհուրդ, կհայտարարվի մրցույթ եւ կկազմակերպվեն մնացած հարցերը: Հիմա ռեկտորի պաշտոնի մրցույթ չհայտարարելը բացառապես սրա հետ է կապված»:
Նոր ժ/պ-ի նշանակման մասին էլ վարչության պետն ասաց. «Փաստաթուղթը կուղարկվի կառավարություն: «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջով՝ կառավարությունը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար: Կառավարությունը կնշանակի՞ գործող պաշտոնակատարին, թե՞ այլ անձի, հայտնի կլինի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Դա օրենքի պահանջ է: Ամեն դեպքում՝ բուհում պետք է լինի լիազորված անձ, որը կազմակերպելու է դրա բնականոն գործունեությունը»:
Սակայն մեզ հետ զրույցում իրավաբանները նշում են, որ լիազոր մարմինը, այսինքն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, փաստացի թույլ է տվել, մեղմ ասած, անփութություն, քանզի առկա վիճակում ո՛չ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը երեք ամսով երկարաձգելու, ո՛չ էլ մեկ տարով ժ/պ նշանակելու նորմերը չեն գործում, քանի որ առաջինը վերաբերում է մրցույթ հայտարարված լինելու եւ այն չկայանալու պարագային, իսկ երկրորդը՝ նոր ստեղծված կամ վերակազմակերպված (ոչ թե վերակազմակերպվող) միավորներին:
Փաստացի, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, լիազոր մարմինը պարտավոր էր մրցույթ հայտարարել: Ուստի, ըստ մասնագետների, արդեն իսկ տեղի է ունեցել օրենքի խախտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...