Մոսկվայի կենդանաբանական այգու մաքրուհին բևեռային արջից պաշտպանվել է ավելով (տեսանյութ, լուսանկարներ)
Մոսկվայի կենդանաբանական այգու մաքրուհին բևեռային արջից պաշտպանվել է ավելով, հաղորդում է Daily Mail-ը:
Կենդանաբանական այգու երկու աշխատակիցներն արջի վանդակը մաքրելիս են եղել, երբ հանկարծ գիշատչին սխալմամբ տարածք են թողել: Այս դեպքը կարող էր ճակատագրական լինել մաքրուհիների համար, գրում է աղբյուրը:
Կադրերում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը, մինչև արջի հայտնվելը, դուրս գալիս տարածքից, մինչդեռ արջը հանկարծ հայտնվում է մյուսի հետևում:
Կինը ձեռքի ավելը հանգիստ թափահարել է արջի ուղղությամբ՝ առանց խուճապի մատնվելու և անհանգիստ շարժումներ անելու, նույնիսկ այն ժամանակ, երբ կենդանին պտտվել է նրա շուրջը:
Կենդանին նահանջել է, և երկրորդ մաքրուհին, վերադառնալով, փորձել է շեղել կենդանու ուշադրությունը:
Արջը փորձել է ևս մեկ անգամ մոտենալ կնոջը, սակայն վախեցել է ավելից: Հայացքը կենդանուն և ձեռքի ավելը թափահարելով՝ կնոջը հաջողվել է ճողոպրել դեպի դուռը:
Միջադեպը լավ ավարտ է ունեցել. սպիտակ արջը մնացել է վանդակում, իսկ կանայք կարողացել են փախչել:
Կենդանաբանական այգու աշխատակիցները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: Խիզախ մաքրուհիների անունները, ինչպես նաև բևեռային արջի անունը և տարիքը հայտնի չեն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...