2 տարբեր մարդ. գործնականում «սուրբ» սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ, դատախազության տոնի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևոր պնդումներ է արել՝ խոսելով արդարության և արդարադատության մասին։ Նա ասել է, որ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն է, որը նաև դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է արմատավորվել, մինչդեռ այդ արտահայտությունը «պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին»:
Իմաստը, եթե ավելի կարճ ներկայացնենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ մեկը չպետք է անպատիժ մնալու արտոնություն ունենա մեզանում։ Իմաստուն խոսքեր, որոնց առարկելն անհնարին է։ Սակայն, ցավոք, այս խոսքերն ու իրականությունը շատ տարբեր են, և գործնականում այդ սուրբ սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից։
Ինչ արդարության, անկախ դատական ու դատախազական համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ էմոցիոնալ պոռթկումի պահին նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է․ «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող ա չանի»։ Այս մի հատիկ նախադասությունը ջուրն է գցում օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, անգամ իր իսկ հայտարարությամբ՝ «մարիոնետային դատարան» չունենալու մասին հավաստիացումները։
Նույնիսկ ենթագիտակցական մակարդակով, անգամ որպես վրիպում, խոսքի սայթաքում՝ նման նախադասություն չպետք է հնչեր։ Այն մատնում է հեղինակի մտածողությունը և տեղ չի թողնում ենթադրելու, որ իշխանությունը չի միջամտում դատարանների աշխատանքին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...