Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց
Զագրեբում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանին վերջապես հաջողվել է հաղթանակ տոնել: Հայ գրոսմայստերն առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Ռուս շախմատիստը հանձնվել է 55-րդ քայլին: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին առաջին պարտությունն է կրել՝ զիջելով Դին Լիժենին: Սոն պարտության է մատնել Շահրիյար Մամեդյարովին, Կառլսենը հաղթել է Հիկարու Նակամուրային: Հաղթանակ է տոնել նաև Ֆաբիանո Կարուանան, որի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Անիշ Գիրին ու Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի են խաղացել:
6-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 3,5 միավոր: Հուլիսի 3-ին կայանալիք 7-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ