Ինչո՞ւ չընտրվեց ԲԴԽ անդամի՝ իշխող ուժի առաջադրած թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանն անհրաժեշտ ձայներ չստացավ ընտրվելու համար: Իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստացավ 66 կողմ և 19 դեմ ձայներ և այսպիսով չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր:
Իշխանական պատգամավորներն այս փաստը մեկնաբանում են իրենց խմբակցության մեծ թվով բացականերով, ինչի պատճառը գործուղումն է: Սակայն ընդգծենք, որ առավոտյան գրանցված է եղել 103 պատգամավոր, և «Իմ քայլը» խմբակցությունում եղել են այնպիսի պատգամավորներ, որոնք առավոտյան գրանցված են եղել, սակայն քվեարկությանը չեն եկել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ քվեարկությանը զուգահեռ «Իմ քայլ»-ի պատգամավորներն անընդհատ զանգերի մեջ են եղել, փորձել են առավոտյան բոլոր գրանցված պատգամավորներին գտնել և բերել քվեարկության, սակայն չի հաջողվել:
Բանն այն է, որ այդ ամենի պատասխանատուն իրականում Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է, և հենց նրա վրա է դրված եղել քվեարկությունը պատշաճ կազմակերպելու պարտականությունը:
Շատ պատգամավորների քվեարկության այլ ժամ է ասվել, հետո փոխվել է: Մի շարք օրենսդիրներ տարբեր հանդիպումների են եղել և չեն հասցրել գալ մինչ քվեարկության ավարտը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց քվեարկությունից անմիջապես հետո մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց Վահագն Հովակիմյանից, պարզել, թե ինչու չի ստացվել գործընթացը պատշաճ կազմակերպել: Սակայն գնալով պատգամավորի աշխատասենյակ՝ հայտնաբերեցինք, որ շենքից արդեն դուրս է եկել, իսկ դրանից հետո նրան ուղղված զանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...