ՌԴ-ն բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել իր զորքերը. ի՞նչ ռիսկեր կան ՀՀ-ի համար
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վերջին 10 օրվա իրադարձությունները Վրաստանում կտրուկ սրեցին վրաց-ռուսական՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները: Պաշտոնական Մոսկվան շատ կտրուկ արձագանքեց Թբիլիսիում հունիսի 20-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերին, որոնք մի զգալի առումով վերաբերում էին հենց Ռուսաստանի հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, կրկին բարձրացվեց Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, քննադատեցին ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում և անձնական վիրավորանքներ հնչեցվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Ի դեպ, բողոքի ցույցերի սկսվելու պատճառը վրաց հանրության շրջանում կրկին կապված էր ռուսական գործոնի հետ: Վրացիներին խիստ զայրացրել էր այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում ռուս պատվիրակ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր խորհրդարանի նախագահի աթոռը: Հետագայում Գավրիլովին Վրաստան հրավիրած Զաքարիա Կուցաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, պիտի ներողություն խնդրեր հրապարակում ցուցարարներից նման բան թույլ տալու համար: Իսկ Գավրիլովի ուղղությամբ ցուցարարները ձվեր և շշեր նետեցին: Ռուսաստանի պատվիրակությունը ստիպված էր լքել Վրաստանի տարածքը:
ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը Վրաստանում տեղի ունեցածը «ռուսատյացության հիստերիա» է անվանել: Իսկ Պուտինը հաջորդ իսկ օրը ձեռնամուխ եղավ Վրաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը. հրաման ստորագրվեց ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելելու մասին: Այս իրադարձությունների ֆոնին լրահոսում հայտնվեց մեկ այլ ուշագրավ նորություն Ռուսաստանից. ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը, Արևելյան և Հարավային ռազմական օկրուգների զինվորական ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և Էրեբունու օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազայի զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի:
Մեզ հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը՝ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե կան մարդիկ, որոնք բոլոր անհասկանալի իրավիճակներում որոշում են պառկել քնելու, ապա Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում զորաշարժեր է իրականացնում:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը լուրջ ռիսկեր է տեսնում ռուս-վրացական լարվածության մեջ Հայաստանի համար: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքերը Վրաստանի դեմ օգտագործելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար, ուստի մեր իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է դա թույլ տան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...