Պարգևատրումները մեր տնից չենք բերում, չեն կարող կաշկանդել․ դատախազ
Դատախազության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում դատախազները պարգևատրումներ ստացան վարչապետի, ԱԺ նախագահի, համագործակցող նախարարությունների ու այլ մարմինների կողմից։ Այս կապակցությամբ լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրին՝ պարգևատրումները չեն կաշկանդի՞ դատախազներին գործունեության ընթացքում։
Դավթյանը վստահեցրեց, որ այդ պարգևատրումները երբեք կաշկանդող նշանակություն չեն ունեցել ու չեն կարող ունենալ։
«[Անկախ նրանից՝] ես եմ պարգևատրում, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում, ով է պարգևատրում, դա մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգևը չէ։ Դա այս պետության այդ կառույցի անունից տրվողն է, հետևաբար որևէ պարգև ստացողի չի կարող կաշկանդել որևէ պարգև տվողի անձը»,- ասաց դատախազը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...