«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ (տեսանյութ)
Առաջին ալիքի եթերում «Лучше всех» տաղանդների հերթական շոուի ընթացքում Մաքսիմ Գալկինի հյուրն էր Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մցրույթի 9-ամյա դափնեկիր Գառնիկ Մսրյանը։ Երիտասարդ արտիստը միայնակ չէր եկել. ռուսերենի հետ կապված խնդիրների պատճառով Գառնիկը թարգմանչի՝ 8-ամյա Գոռ Սաղաթելյանի հետ էր եկել։
Իհարկե, ավելի ուշ պարզ դարձավ, որ դաշնակահարն անձամբ է սկսում պատասխան Մաքսիմ Գալիկինի առանց ռուսերենի հետ կապված խնդիրների, իսկ թարգմանչի առկայությունը բազմաթիվ զվարճալի իրավիճակներ ստեղծեց։
Գառնիկի տաղանդի մասին պատմել է երաժիշտի հայր։ Նրա խոսքով՝ տղայի սերը երաժշտութան հանդեպ նկատել են դեռ մանկապարտեզում, երբ նա ընդամենը երեք տարեկան է եղել։ «Նա Ձմեռ պապից ինչ-որ երաժշտական գործիք խնդրեց եւ սինթեզատոր ստացավ, որն ինքնուրույն յուրացրեց։ Ավելի ուշ մենք նրան պրոֆեսիոնալ պարապմունքների ուղարկեցինք։ Հիմա նա մշտապես երգում է, նվագում ու ուտում»,- կատակել է Գառնիկի հայրը։
Ի զարմանս հաղորդավարի եւ հավաքածների՝ տղան իր ապագան չի կապում երաժշտության հետ։ Կարիերայի ծրագրերի մասին Գալկինի հարցին ի պատասխան Գառնիկը հայտարարեց, որ ցանկանում է ինժեներ դառնալ «Գազպրոմ»-ում։ Իսկ Գալկինը երեխաներին նույնիսկ «իտալական մաֆիայի կրտսեր կազմ» անվանեց։ Երիտասարդ երաժիշտը կատարեց Էլթոն Ջոնի սինգլը «Առյուծ արքա» մուլտֆիլից։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...