«Թռչկոտում էր, հիստերիայի մեջ էր ընկել, եսիմ ինչերի մեջ էր ընկել». Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունները անձնավորել էր, հիստերիայի մեջ էր ընկել, տեսել եք կայքերով, դա մարզպետին վայել բան չէր, թռչկոտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ արդյոք Աբովյանում շարունակում է մնալ քրեաօլիգարխիկ կլանը, Միքայելյանը ասաց, որ այն դեռ մնացել է Հայաստանում. «Կամաց-կամաց ամեն ինչը պետք է փոխվի, մենք կանխել ենք ինչ-որ բաներ անելը: Գնացեք ու նայեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին, Կովալի տղան, այն անձինք, որոնք խորը կապ են ունեցել Կովալի հետ: Այդ մարդկանցով է ինքը շրջապատված ու արժեհամակարգից ու նոր շարժումից է խոսում»։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ Կոտայքում դեռ «պոչտի» հին Հայաստանն է. «Մարդը, եթե այսօր մի տարածքում մարզպետ է նշանակվում, պետք է համախմբի ժողովրդին: Ի պաշտոնե վախի մթնոլորտ ձեւավորել, կամ ինչ-որ կլյաուզիայով բանով արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-ասաց Միքայելյանը։
Նա ասաց, որ գնահատում է Աբովյանի գործող քաղաքապետի գործունեությունը. «Նա արդեն 5 տարի քաղաքապետ է, որեւէ կուսակցության մեջ չի մտել: Դուք գիտեք, թե ինչպես էր այս հարցը խիստ դրված ՀՀԿ-ի օրոք»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...