Գիտնականները մարդկանց խորհուրդ չեն տալիս ինքնուրույն ընտրել լուսանկարներ ծանոթությունների կայքերի համար
Ծանոթությունների կայքերում գրանցվելիս՝ թույլ տվեք, որ ձեր հարցաթերթիկի համար մեկ ուրիշը լուսանկար ընտրի, խորհուրդ են տալիս գիտնականները, քանի որ կողմնակի մարդիկ կարողանում են ավելի հաջող ու գրավիչ լուսանկարներ ընտրել։ Հետազոտությունը հրապարակվել է ամսագրում, փոխանցում է Cognitive Research: Principles and Implications-ը։
Փորձին մասնակցել է 102 մարդ։ Իրենց 12 լուսանկարներից նրանք պետք է ընտրեին այն լուսանկարները, որոնք նրանց կարծիքով ամենաշատն ու ամենաքիչն էին համապատասխանում ծանոթությունների կայքում գրանցվելու համար։ Հետո նրանց այդ նույնը պետք է անեին մեկ այլ մասնակցի համար՝ ընտրելով նրա լուսանկարը։ Մնացած մասնակիցները պետք է գնահատեին ընտրված լուսանկարները ու նշեին, թե որքանով գրավիչ են համարում այնտեղ պատկերված մարդկանց։ Պարզվել է,․ որ ինքնուրույն ընտրված լուսանկարները մարդկանց վրա նվազ դրական տպավորություն են թողնում, քան կողմնակի մարդկանց ընտրածները։
Հետագայում հետազոտողները ուզում են պարզել, թե ինչ մեխանիզմներով է իրականացվում ընտրությունը ու ինչու մարդիկ չեն կարողանում ընտրել այնպիսի լուսանկար, որտեղ իրենք առավել գրավիչ ու վստահելի կթվան ուրիշներին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում