Անհետացել է Շվեյցարիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստը. նրան փնտրում են ջրասուզակները
Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ, «Յանգ Բոյզի» ավագ Ֆլորիանա Իսմաիլին անհետ կորած է: 24-ամյա շվեյցարուհին ընկերուհու հետ շաբաթ օրը հանգստացել է Կոմո լճի մոտակայքում: Աղջիկները մոտորանավակ են վարձել ու կեսօրից հետո ափից նավարկել են 700 մետր հեռու, որտեղ խարիսխ են գցել ու հանգստացել արևի տակ:
Ինչպես հայտնում է Armsport-ը, 2 ժամ անց Իսմաիլին ցատկել է ջուրը (լճի խորությունը մոտ 100 մետր է), բայց հետ չի բարձրացել: Ընկերուհին նախ կարծել է, թե Ֆլորիանան ցանկանում է վախեցնել իրեն, բայց հետո, երբ մի քանի րոպե անցել է ու աղջիկը չի վերադարձել, անհանգստացել է ու զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն: Ջրասուզակներն ուսումնասիրել են տեղանքը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:
Ընդ որում` նշվում է, որ Կոմո լճում շատ ուժեղ ստորջրյա հոսանք կա: Կիրակի օրվա դրությամբ նորություններ չկան: Երկուշաբթի օրը փրկարարական բրիգադը նախատեսում է ռոբոտ կիրառել, որը հետազոտում է լճի հատակը: Իսմաիլին 33 խաղ է անցկացրել Շվեյցարիայի կանանց հավաքականի կազմում: «Յանգ Բոյզի» կազմում նախորդ մրցաշրջանում 7 գոլ է խփել ու դարձել թիմի լավագույն ռմբարկուն:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ