Ապրիլի 15-ը Կրկեսի միջազգային օրն է
Ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը կրկեսային համայնքը ու այդ զարմանահրաշ արվեստի սիրահարները նշում են մի արտասովոր ուրախ տոն՝ Կրկեսի միջազգային օրը, հայտնում է Calend-ը։
Այդ տոնի նպատակն է ցույց տալ կրկեսն իր ամբողջ գեղեցկությամբ ու այս արվեստի երկրպագուներին ուրախացնել նոր ծրագրերով ու ներկայացումներով, ինչպես նաեւ պատշաճը մատուցել մշակույթի մեջ կրկեսային արվեստի ավանդին։ Չէ ՞որ կրկես սիրում են ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները, ընդ որում մոլորակի տարբեր անկյուններում։ Այս տոնը հիմնելու նախաձեռնողներն են եղել Եվրոպական կրկեսային ասոցացիան ու Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի բարձր հովանու ներքո։ 2009-ին Եվրոպական կրկեսային ասոցացիայի նախագահ ՈՒրս Փիլսը ու արքայադուստր Ստեֆանիան բոլոր կրկեսներին առաջարկել էին աջակցել Կրկեսի միջազգային օր հիմնելու նախաձեռնությունը, որը առաջին անգամ նշվել է 2010-ին ու այդ ժամանակվանից դարձել ամենամյա տոն շատ երկրների համար։ Ի դեպ, Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որի շտաբ բնակարանը տեղակայված է Մոնտե Կառլոյում, հիմնվել է 2008-ին՝ կրկեսային արվեստին ու մշակույթին աջակցելու նպատակով։ Հենց այն է դարձել կրկեսին նվիրված տոնի նախաձեռնողը՝ 2008-ի ապրիլի 19-ին առաջին անգամ նշելով Կրկեսի եվրոպական օրը, որից էլ ծնվել է ամեն տարվա ապրիլի երրորդ շաբաթ օրը Կրկեսի միջազգային օր նշելու ավանդույթը։ Իսկ հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկվում է այս Օրը ամենաշատ նշվող տոների ցանկում ընդգրկելու հարցը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում