Լուիս Սուարես․ Առաջին անգամ չեմ հայտնվում այսպիսի ծանր վիճակում
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Պերուից կրած պարտությունը Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ 0։0 հաշվով ավարտված հիմնական ժամանակից հետո «Բարսելոնայի» 32-ամյա հարձակվողը եղավ միակը, որը ձախողեց հետխաղյա 11 մետրանոցը։ Ուրուգվայը պարտվեց 4։5 հաշվով։
«Մենք ավելի լավ էինք խաղում, ունեինք ավելի շատ պահեր, որոնք չիրացրեցինք։ Արդար արդյունք չէ։ Ես սովոր եմ բախվել բարդ իրավիճակների։ Առաջին անգամ չեմ հայտնվում այսպիսի ծանր վիճակում, բայց պետք է շարժվել առաջ։ Թիմակիցներս աջակցեցին ինձ ծանր պահին։ Քննադատությունը նորմալ է ինձ համար։ Մենք ունենք բարձրակարգ խաղացողներ եւ կզարգանանք»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պերուի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Չիլիի թիմի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Արգենտինան ու Բրազիլիան։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ