ԱՄՆ-ում հանցագործը բռնվել է իր սկյուռի հանդեպ սիրո պատճառով
Հնարավոր է, որ հանցավոր շրջապատում Ալաբամա նահանգի Աթենս քաղաքի 35-ամյա բնակիչ Միկկի Պոլկին անվանեն ոչ պրոֆեսիոնալ հանցագործ, սակայն անկարելի է հիանալ իր սկյուռի հանդեպ նրա՝ տխմարության հասնող սիրով, հաղորդում է Life-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տղամարդն իր տանը զենք էր պահում, մանր հանցագործություններով եւ թմրանյութի վաճառքով զբաղվում իր ընկեր Ռոննի Ռեյնոլդսի հետ: Սակայն մի օր նրանց հետքի վրա դուրս եկան իրավապահները:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում իրավապահներին հաջողվել է արագ գտնել հասցեն, որտեղ ապրում են հանցագործները, ինչպես նաեւ պարզել, որ արգելված նյութերից բացի, հանցագործները տանը սկյուռ են պահում, որը տառապում է ամֆետամինի կախվածությունից, որով նրանք հատուկ էին կերակրում կենդանուն, որպեսզի վերջինս ագրեսիվ դառնա:
Ոստիկանները խուզարկել են տունը, առգրավվել զենքն ու թմրանյութը, ինչպես նաեւ հայտնաբերել սկյուռին, որը ճակատագրի հեքնանքով կծել է ոստիկաններից մեկին:
Նահանգի օրենքների համաձայն՝ վայրի կենդանուն տանը չի թույլատրվում պահել, այդ պատճառով կենդանուն բաց են թողել տան մոտ գտնվող այգում:
Պոլկը Facebook-ում տեսագրություն էր հրապարակել, որում բացատրել է, որ ինքը հրեշ չէ եւ երբեք իր սիրելի սկյուռին թմրանյութ չի տվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...