Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաև վճարովի ավտոճանապարհներ: Այս երևույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար: Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ և անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ:
«Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ և բարեկարգ ճանապարհով երթևեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ»,- ասել է պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...