Ներքին կարգով հանձնարարվել է նախարարների ու այլ պաշտոնյաների աշխատավարձերը «կոմպենսացնել» հավելավճարներով
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն եւ բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաեւ դրանց տոկոսային հարաբերակցության մասին:
Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել եւ ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով:
Ի դեպ՝ երեկ տեղեկություններ ստացանք, որ մի քանի նախարարություններում պարգեւավճարների հետ կապված խուլ դժգոհություններ են առաջացել: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, որոշ նախարարությունների ոչ բոլոր աշխատակիցներին է նախատեսված եղել տրամադրել պարգեւավճար, այլ ընդամենը որոշակի «մերձավոր ու հավատարիմ» շրջանակի:
Սակայն դժգոհություններից հետո, ինչպես ասում են, «վերջին պահին» պարգեւավճարների ցուցակներում անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...