Ես ամեն սանտիմետրի համար մարդասպանության եմ պատրաստ. բողոքի ակցիա՝ վարչապետի առանձնատան մոտ
Կոնդի բնակիչները հունիսի 28–ին, ակցիա էին իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց: Նրանք պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության վկայականներ տրամադրել։
Նրանց խոսքով՝ սա քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում, բայց ամեն կերպ սլաքներն ուղղում են վարչապետի վրա։
«Երբ որ Փաշինյանը վարչապետ դարձավ, մեք Կոնդում սեղան ենք գցել, քեֆ արել, լավ խմել, կայֆավատ ենք եղել, ուրախացել ենք»,– ասաց բնակիչներից մեկը։
«Ես կռիսների հետ ապրում եմ 53 տարի։ Երբ որ ես բարուրի մեջ եմ եղել, կռիսը եկել դեմքս կրծել ա, հիմա ո՞նց պետք է թողեմ դուրս գամ այստեղից։ Ես ամեն սանտիմետրի համար պատրաստ եմ մարդասպանության»,– ասացին բնակիչները։
Նրանց խոսքով՝ շատ ընտանիքների հանել են տներից, տեղում շենք են կառուցել պայմանով, որ այդ շենքում բնակարաններ կտրամադրեն։
«Ուղիղ 11 տարի, 215 ընտանիք վարձով են ապրում։ Ես այս ժողովրդին կոչ եմ անում, որ մինչեւ իրենց բանալիներ չբերեն տան, տներից դուրս չգան»,– ասաց բնակիչը։
Ոստիկանության աշխատակիցները բնակիչներին փոխանցեցին, որ վարչապետն այս պահին քաղաքում չէ։
«Մենք հեռախոսահամարներով փոխանակվեցինք, պայմանավորվեցինք 10 հոգանոց խումբ կազմենք եւ երկուշաբթի օրը գնանք վարչապետի հետ հանդիպման»,– ասաց բնակիչը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...