Արայիկ Հարությունյանը նախարարությունում «մառոզ» է անում
«Իրատեսը» գրում է. «Մշակույթի նախկին նախարարությունը փորձում է համակերպվել նոր կարգավիճակին: Աշխատակիցները դեռ չեն հասկանում՝ ով ում է ենթակա, պատասխանատու: Հստակ չէ՝ ով է մնում, ով` գնում: Բազմաթիվ նախարարներ տեսած նախկին նախարարությունն այժմ էլ նոր սուպերնախարարի կանոններին է փորձում համակերպվել:
«Իրատեսի» զրուցակցի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը «մառոզ է անում» նախարարությունով մեկ. «Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնում նշանակվելու հաջորդ օրը կանգնել է մշակույթի նախարարության մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է ուշանում:
Նրանց, ովքեր աշխատանքի են ներկայացել 10-15 րոպե ուշացումով, ասվել է՝ բացատրագրեր գրեն: Ոմանք կատարել են նախարարի հրահանգը, ոմանք էլ հորդորել նրա օգնականներին։ «Հարությունյանին հուշեք` մատյան պահի, ամեն առավոտ հենց անցակետում, ոստիկանների ուղեկցությամբ ներկա-բացակա անի։ Նախկինում եթե ինչ-որ հարցով աշխատանքային ժամին 10-20 րոպեով պետք էր դուրս գալ, զգուշացնում էին բաժնի պետին ու դուրս գալիս, բայց այժմ նախարարը հրահանգել է՝ անպայման դիմում-բացատրագիր գրել: Տպավորություն է, թե նախարարության աշխատակիցներն ամբողջ օրը բացատրագրեր են գրելու, որ «բան ու գործ չունեցող» աշխատակազմը դրանցով օրը հագեցնի»:
Հարությունյանի հրահանգները բացատրագրերով չեն սահմանափակվում: Նա պահանջել է նաև, որ մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներն անխտիր իրենց աշխատասենյակների դռանը փակցնեն անուն-ազգանունը, ըստ երևույթին՝ իմանալու համար, թե ուշացողը կամ աշխատասենյակից բացակայողն ով է:
Ինչ վերաբերում է սպասվող կրճատումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ նախնական խոսակցությունների համաձայն` 13 մարդու են կրճատելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...