Զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի և մրգի տեսականին, իսկ «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեև չի խրախուսվելու, բայց և չի արգելվելու
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված ձևաչափերից այն ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել: Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է:
Այս տարի նորությունն այն է, որ զինվորների սննդակարգում կավելանա բանջարեղենի և մրգի տեսականին: Իսկ ծնողների կողմից այսպես կոչված «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեև չի խրախուսվելու, բայց և չի արգելվելու:
Միայն թե ի գիտություն ծնողների նա հայտնել է, որ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու, որպեսզի շուտ փչացող սննդից ծինծառայողները չթունավորվեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...