Բակո Սահակյանն ամբողջացրեց Արցախում անվտանգության համակարգը. Ղարամյանի նշանակումն ամենավճռականն էր
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Ըստ փորձագետների, Ղարամյանի նշանակումը յուրահատուկ շարունակությունն էր վերջին մի քանի նշանակումների, որոնք տեղի ունեցան Արցախում. հիշեցնենք, որ Լեւոն Մնացականյանը օրեր առաջ նշանակվել էր Արցախի ոստիկանապետ, իսկ Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ:
Ղարամյանի նշանակմամբ Բակո Սահակյանն անվտանգության ընդհանուր համակարգը ամբողջացրեց մեկ ընդհանուր մեխանիզմով: Նախորդ նշանակումների հետ համեմատած՝ գեներալ Ղարամյանի նշանակումը, թերեւս, ամենավճռականն էր:
Միանշանակ կարող ենք փաստել, որ այս նշանակումը ենթադրում է անվտանգության ամրապնդման մի քանի անգամ բարձրացում: Ակնհայտ է նաեւ, որ քանզի ՀՀ-ն եւ Արցախը անվտանգության մեկ ընդհանուր համակարգում են, Արցախում այս բլոկի ուժեղացումը նշանակում է նաեւ ՀՀ անվտանգության հզորացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...