Մովսես Հակոբյանն է կանգնած Արցախում «դավադրության տեսության» եւ գեներալիտետի դեմ պայքարի ու դեմարշի հիմքերում
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, եւ ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» եւ ղարաբաղյան գեներալիտետի դեմ պայքարի ու դեմարշի հիմքերում. «Պարբերաբար Արցախում լինող Մոսինը «օպերատիվ» տվյալներ է «բերում» իր հետ Հայաստան, զեկուցում Փաշինյանին»:
Հիշենք, որ բանակի նյութական ապահովման հետ կապված Մովսես Հակոբյանն անչափ լուրջ խնդիրներ ուներ` խախտումների մասով, անգամ խոսվում էր պատասխանատվության կանչելու մասին:
Ընդ որում, վերջինիս անունը ոչ մի կերպ չի հնչում նաեւ մարտի մեկի մասով, երբ այդ օրերին ինքն էր Արցախի պաշտպանության նախարարը, եւ հարցաքննության կանչված իր տեղակալ Օգանովսկին` Սամվել Կարապետյանը, քննչական մարմնին ասել էր. «Ինչի՞ եք ինձ կանչել, ու ոչ բուն պատասխանատուին»:
«Մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանի նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը ձեւավորում է վերջերս մեր թիմակից ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. նա Մ. Հակոբյանի քրոջ որդին է»,- մանրամասնեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...