Մարությանը Փաշինյանին սխալ հանե՞ց. այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, նոր քաղաքապետը կանի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։ Իսկ Երեւանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ կարծում՝ էդ նստարանն էդքան արժենա, ավելորդ ճոխություն է»:
Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։ «Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»: Ո՞վ է։ «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաեւ նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր եւս նույնն են»:
Պատճառը ո՞րն է։ «Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, եւ ինչու նույն կազմակերպությունը նաեւ այսօր «հաղթեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...