Իբիցայում ծեծել են ադրբեջանցի զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (տեսանյութ, լուսանկարներ)
Իսպանական Իբիցա կղզում ծեծել են Ադրբեջանից 22-ամյա զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը, հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականը չի նշում գերհարուստ ադրբեջանցու անունը:
Հաղորդվում է, որ hանցագործությունը տեղի է ունեցել կեսօրին` Իբիցա քաղաքի ափին, որտեղ ժամացույցի տերը ընկերոջ հետ զբոսնելիս է եղել: Գողը խլել է ադրբեջանցու Richard Mille 50-03 McLaren F1 ժամացույցը՝ մի քանի անգամ նրան հարված հասցնելուց հետո:
Տուժողը ոստիկանությունում անմիջապես հաղորդում է տվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Richard Mille ժամացույցը, որը թողարկվել է 75 օրինակով, աշխարհի ամենաթանկ ժամացույցներից է: Դրանք աչքի են ընկնում իրենց գերթեթև քաշով՝ 40 գրամից էլ պակաս, որին հաջողվել է հասնել ածխապլաստիկ կորպուսի և տիտանից պատրաստված մեխանիզմի շնորհիվ:
Քրոնոգրաֆի ստեղծողները ոգեշնչվել են «Ֆորմուլա 1»-ում McLaren-ի թիմի մեքենաներից, ինչն արտացոլված է ժամացույցի անվանման մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...