Հայաստանում իրավիճակ «սկի» չի փոխվել
«Հրապարակը» գրում է. «Երևանի քաղաքապետերը չփոփոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝ նույն բովանդակությամբ նամակներ ենք գրել Երևանի վերջին երկու քաղաքապետերին: Երկուսից էլ ուղիղ էջուկեսանոց պատասխան ենք ստացել, ճիշտ նույն պատասխանը՝ առանց մեկ ստորակետի տարբերության:
Մեր խնդրանքին՝ թույլ տալ շենքի բակում կառուցված ավտոտնակների միջև եղած տարածքը երկու կողմից ցանկապատել և մեքենան այնտեղ կանգնեցնել, թե Տարոն Մարգարյանը և թե Հայկ Մարությանը պատասխանել են, որ մինչև 2020 թվականը մեր բակում ստորգետնյա ավտոկայանատեղի են կառուցելու: Ինձ նրանց պատասխանների նույնականությունը չէ, որ զարմացնում է, այլ այն, որ երկուսն էլ բացահայտ ստում են, առանց ամաչելու…
Սոցապնախարարություն՝ հիրավի անփոխարինելի մասունք, անփոփոխելի իրականության: Հայտնի է, որ Հայաստանում հոգին ավանդող անապահովների համար ոչ թե տերտեր, այլ «Փարոսի» տեսուչ են կանչում: Այդ ավանդույթը պահպանվել և ավելի խստացել է Փաշինյանի օրօք: Մեզ էր դիմել մի նպաստառու քաղաքացի, որի կացարանը փլվել էր: ԱԻՆ-ը քաղաքացուն արգելել էր մուտք գործել փլված տուն, որպեսզի, Աստված չանի, առաստաղն իջնի: Սոցապից տեղի ունեցածը բոլորովին այլ կերպ էին ընկալել և շտապօգնության ծառայությունից արագ եկել ու կտրել էին քաղաքացու «Փարոսը»: ՀՀ շատ «անապահով» քաղաքացիներ, սակայն, որոնք և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, գազ ու ջուր են օգտագործում, և նույնիսկ ավտոմեքենա ներկրում Հայաստան և բանկերի հետ գործարքներ անում, շարունակում են անվրդով «Փարոս» ստանալ: Սա էլ հո Փաշինյանն է ասել, ինչո՞ւ. ոչինչ չի փոխվում:
Կոռուպցիա: Սա շատ վատ բան է, որ Հայաստանից այդպես էլ չի վերանում: Նախկինում բոլորը գիտեին, որ բոլորը կոռումպացված են: Մի տեսակ՝ հավասարակշռված վիճակ էր: Այսօր վիճակը շատ տարբեր չէ, միայն թե հավասարակշռությունն է վերացել, և այնպես է ստացվել, որ միայն Փաշինյանը գիտի, որ բոլորը կոռումպացված են: Եվ եթե առաջ ինչ-որ կոռուպցիոներ շատ էր համը հանում ու բռնվում իրենց հերթին կոռումպացված իրավապահների կողմից, ապա այժմ Փաշինյանն է միանձնյա որոշում՝ ում բռնել: Որպես այս թեմայի շարունակություն՝ նշենք, որ նախկինում օլիգարխ էին համարվում գրեթե բոլոր պատգամավորները, իսկ այսօր՝ միայն նրանք, ում վրա մատը կդնի Փաշինյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...