Նոր ղեկավարը չի հաշտվում նախկինի կադրերի հետ
«Ժողովուրդ»-ը գրում է․
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով՝ այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, և ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», - նշեց նա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...