«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ
Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը անդրադարձել է Լիոնել Մեսիին՝ քննադատելով արգենտինացուն:
«Կարծում եմ՝ Մեսին պետք է իրեն հարց տա՝ ինչպես է հնարավոր այդքան երկար ժամանակ չհաղթել Չեմպիոնների լիգայում: Մեսին ինձ դուր է գալիս՝ որպես անհատական ֆուտբոլիստ, որովհետև նա տպավորիչ վիճակագրություն ունի, բայց ինչո՞ւ չի հաղթում Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» պես ուժեղ թիմի հետ: Չենք կարող ասել, որ Ռակիտիչը վատն է, Կոուտինյոն վատն է, Ալբան թույլ ֆուտբոլիստ է, Տեր Շտեգենը վատ դարպասապահ է, Արտուրն ու Վիդալը վատն են: Կարծում եմ՝ Մեսին, որպես ավագ, պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է «Բարսելոնայում»: Ինչո՞ւ են նրան լավագույնը համարում:
Նեյմարն ու Մեսին ինձ դուր չեն գալիս՝ որպես թիմային ֆուտբոլիստներ: Այդ առումով լավագույններից է Ջեյմս Միլները, որը ՉԼ-ի եզրափակիչում խաղաց որպես պաշտպան և կիսապաշտպան: Ֆանտաստիկ է այն, որ նա այդպես խաղում է 33 տարեկանում», – ասել է վան Գալը El Pais-ին տված հարցազրույցում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ