Շվեյցարական կենդանաբանական այգին ԴՆԹ թեստով կպարզի, թե ով է օրանգուտանի ձագի հայրը
Բազել շվեյցարական քաղաքի կենդանաբանական այգին հայտնել է, որ այգում բնակվող Կիլա անունով 17-ամյա էգ օրանգուտանը ձագ է ունեցել։ Հիմա կենդանաբանական այգու աշխատողները ԴՆԹ թեստով մտադիր են պարզել, թե ով է «նորածնի» հայրը, հայտնում է Newsru –ը։
Բանն այն է, որ Կիլան ապրում է եւս մեկ էգ ու երեք որձ օրանգուտանների հետ նույն տարածքում։ Ընդ որում երիտասարդ մայրը մեծ հաջողություն ունի հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում, ասել է լրագրողներին այգու աշխատակցուհի Ֆաբիա Վիսսը։
Նա նաեւ հայտնել է, որ ԿԻլան մայրացել էր դեռ մարտի սկզբին։ Լույս աշխարհ եկած կապիկը 1900-ից առայսօր Բազելի կենդանաբանական այգում ծնված՝ օրանգուտանի երկրորդ ձագն է։ Առաջինը ծնել էր Կետավա անունով էգը չորս տարի առաջ։
Ընդ որում Ֆաբիա Վիսը պարզաբանել է, որ Կիլան նույնպես մայրության փորձ ունի։ Նա «որդեգրել էր» իր կրտսեր քրոջը։ Դա տեղի էր ունեցել ութ տարի առաջ, երբ օրանգուտանները զրկվել էին մայրական խնամքից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում