Հայազգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լա Լիգայի ակումբի հետ
Ռուսաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ, հայազգի 17-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Լևանտեի» հետ, հաղորդում է Матч ТВ-ի կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սևիկյանը 3 տարվա պայմանագիր է կնքել Վալենսիա քաղաքը ներկայացնող ակումբի հետ: Մինչ այդ, սկսած 2017թ. ֆուտբոլիստը խաղում էր ակումբի երիտասարդական թիմում:
Մինչև Իսպանիա մեկնելը Սևիկյանը հանդես է եկել «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմերում:
2018թ. աշնանը Championat.com-ին տված հարցազրույցում Սևիկյանը նշել է, որ հպարտ է իր հայկական արմատներով, ինչպես նաև հայտնել, որ հրավեր է ստացել նաև Հայաստանի պատանեկան հավաքականից, ուղղակի նրան ավելի վաղ հրավիրել են Ռուսաստանի պատանեկան հավաքական:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ