Մբապեն ընտրություն է կատարել «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի միջև
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընտրություն է կատարել «Ոսկե գնդակը» և Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու միջև:
«Եթե թենիսիստ լինեի, ապա կնախընտրեի հաղթել «Ոսկե գնդակը», քանի որ թենիսն անհատական մարզաձև է: Բայց ես ֆուտբոլիստ եմ, ֆուտբոլը թիմային մարզաձև է, ու կարծում եմ՝ եթե ցանկանում ես հաղթել «Ոսկե գնդակը», ապա նախևառաջ պարտավոր ես հաղթել Չեմպիոնների լիգայում: Սակայն, իհարկե, «Ոսկե գնդակը» միշտ իմ գլխում է, դա իմ երազանքն է», – Մբապեի խոսքերն է փոխանցում AS-ը:
Մբապեն Չեմպիոնների լիգայի 3 խաղարկության է մասնակցել: «Մոնակոյի» հետ ֆրանսիացին հասել է մինչև կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»: ՊՍԺ-ի հետ 20-ամյա հարձակվողը 2 անգամ դուրս է մնացել 1/8 եզրափակիչից՝ պարտվելով «Ռեալին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ