Պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում
«Իրատես» թերթը գրում է.
«Իրատես»-ը գրում է․ «Նախարարությունների, մարզպետարանների, ԱԺ աշխատակազմի ու պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների պարգևավճարն անչափ հուզել է պատգամավորների օգնականներին:
Սրտնեղում են նրանք՝ իրենք ինչո՞ւ պարգևավճար չեն ստանում: «Հարցը բարձրացնում են անընդհատ, ու ոչ միայն իրենց վերադաս պատգամավորի, այլև մյուսների մոտ: Ասում են՝ ումի՞ց ենք պակաս, ինչո՞ ւ պետական բարիքներից նաև մենք չօգտվենք: Ոչ միայն պարգևավճար են ցանկանում, այլև գործուղումների մեկնելու «ախորժակն» է մեծ: Անգամ նախանձում են միմյանց, թե ինչու է մի պատգամավորի օգնականն անընդհատ գործողումների մեկնում, մյուսինը՝ ոչ»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
7-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորի օգնականի կարգավիճակը չի փոխվել: Նա պետք է լավ հարաբերություններ պահպանի ու շփվի բոլոր լրագրողների հետ, հարկ եղած դեպքում կարողանա «կուլտուրական ձևով» մերժել լրագրողին ու համոզել, որ պատգամավորն անչափ խառն է, խիստ զբաղված է և այլն:
Իրավիճակ չի փոխվել նրանց աշխատաոճում նույնպես: Թվում էր, թե օրենսդրական նախաձեռնություններով, քաղաքացիների բողոք-դիմումներով, պատգամավորի փաստաթղթաշրջանառությամբ այնքան զբաղված պետք է լինեն, որ սենյակից դուրս գան միայն ինչ-որ հարցերի կամ ընդմիջում անելու համար: Պատկերը, սակայն, այլ է՝ Ազգային ժողովի «լաբիրինթոս» շենքի ամեն ծակուծուկ արդեն հասցրել են ուսումնասիրել, սելֆիներ հրապարակել ԱԺ «տեսարժան վայրերից» ու մի միջանցքից մեկ այլ միջանցք գնալ-գալ՝ ուսումնասիրելու, թե ով ինչով է զբաղված, ով ինչ է խոսում:
Տպավորություն է, թե նախորդ տարիների նման նրանց կարևորագույն առաքելությունը կարմիր գորգերի վրայով քայլելն ու դրանք մաշեցնելն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...