Vertu-ն նոր սմարթֆոն է ներկայացրել
Vertu սմարթֆոններ արտադրողը Constellation հավաքածուի նոր մոդելներ է ներկայացրել: Երկու SIM քարտերով բարձրարտադրողական սմարթֆոնն ապահովում է 34 հաճախականության տիրույթ, փոխանցում է Lenta-ն:
Նորույթը հարմար է լուսա եւ տեսանկարահանումների եւ համացանցում աշխատելու համար, ինչ նպատակով հագեցած է WQHD AMOLED դիսփլեյով, 5,5 դյույմ տրամագծով պոլիբյուրեղային ծածկույթով, ավելի քան 3,6 մլն պիքսել թույլատրելիությամբ եւ 12-մեգապիքսելանոց խցիկով: Ձայնի համար պատասխանատու է Dolby Digital Plus համակարգը, կապի որակի համար՝ Vertu Support, Vertu Setup, Vertu Sync, Vertu Security Centre հավելվածների հավաքածուն:
Constellation-ի սմարթֆոնն ունի Vertu Concierge եւ Vertu Life վիրտուալ ծառայությունների լրակազմ, կարող է միանալ Wi-Fi-ին հասանելիություն ունեցող 57 մլն կետերի:
Սմարթֆոնի պատյանը պատրաստված է ողորկված մետաղից եւ պատված է իտալական ընտանեկան մանուֆակտուրայի բնական կաշվով՝ լուծված թրենդային գունային գամմայով: Հետեւի թիթեղը մետաղական սկավառակից է, որի վրա դրոշմված է՝ «Պատրաստված է Անգլիայում», որը հաստատում է սմարթֆոնի ծագումը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում