Ով է Վահե Գրիգորյանին դեմ քվեարկել՝ ԲՀԿ-ն, թե՞ «Լուսավոր Հայաստանը». Կռիվն ընկել է մեջները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ այդ դեմ քվեարկողները հենց իրենք են։ «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, եւ միայն Արման Բաբաջանյանն է կողմ քվեարկել, այսինքն՝ 18 դեմ-ը ԼՀԿ-ինն է։
ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ գիտի՞, թե ԲՀԿ-ից քանիսն են դեմ քվեարկել։ «Որեւէ մեկը փակ քվեարկության պարագայում չի կարող նման պնդումներ անել, ինքն էլ չի կարող։ Եվ չեմ էլ ցանկանում, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ ազատ ենք թողնում»։
Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը։ «Գիտե՞ք ինչ՝ ո՞վ է ասել, որ իմ ելույթները պարտադիր ընդունելի պիտի լինեն մեր խմբակցության բոլոր անդամների համար հավասարապես։ Գուցե կան մարդիկ, որոնց համար իմ ելույթն ընդհանրապես հաճելի չէ։ Այնպես որ՝ պետք չէ իմ ելույթից բխեցնել իրենց քվեարկության արդյունքը։ Ամեն մարդ քվեարկել է իր խղճով՝ հիմք ընդունելով խմբակցության որոշումը, որն այս դեպքում ազատ էր թողել պատգամավորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...