Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ո՞ւր մնաց տնտեսական հեղափոխությունը. «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարդական փայտիկի» ֆենոմենը չաշխատեց

«Փաստը» գրում է. «Կոպիրկին, դատավարություններ, ՍԴ դատավոր, Մխիթարյանի ամուսնություն. ահա վերջին օրերի դիսկուրսի ոչ ամբողջական ցանկը: Իսկ տնտեսություն, կարծես, չկա, առաջընթաց ծրագրեր, կարծես, չկան...

Փորձենք միասին հասկանալ իշխանությունների քաղաքականության տրամաբանությունը։ Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ չեն լինելու, քանի դեռ տեղի չեն ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ խոսքով՝ նոր իշխանության ամբողջացումը տեղի չի ունեցել։

Մասնագիտական առումով՝ վարչապետի պնդումը, իհարկե, խիստ վիճահարույց էր, ու շատերն արդարացիորեն պնդում էին, որ Փաշինյանն այդպես է վարվում՝ խորհրդարանի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, քանի դեռ պահպանվում է հեղափոխական էյֆորիան։

Այնուամենայնիվ, անցած տարի դեռ էյֆորիկ տրամադրությունները պահպանվում էին, ու հասարակությունը «մարսեց» արտահերթ ընտրությունների նախաձեռնությունը։ Ի դեպ, խորհրդարանական ընտրարշավի եզրափակիչ՝ մայրաքաղաքային երթի ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ շրջանառու դարձրեց տնտեսական հեղափոխության թեզը։

Փաստորեն՝ մարդիկ Փաշինյանի թիմին ձայն տվեցին, որպեսզի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը երկրում նպաստեր ներդրումային միջավայրի ձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսաձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսական հեղափոխության իրականացմանը։

Ընտրություններին հաջորդող առաջին ամիսներին իշխանությունն իրապես գործում էր այս թրենդի տրամաբանությամբ։ Իհարկե, տնտեսության մեջ որակական փոփոխություններ տեղի չէին ուենում, ներդրումային բում էլ չկար ու չկա, ոչ էլ մեր արտագաղթած հայրենակիցներն են հերթ կանգնել՝ հայրենիք վերադառնալու համար։

Պարզապես Փաշինյանը լայվերի ու ելույթների, ֆեյսբուքյան գրառումների ու հայտարարությունների տեսքով տնտեսական հեղափոխություն էր «իրականացնում»՝ պարբերաբար խոսելով «փայլուն» թվերի մասին, որոնք իրականում որևէ աղերս չունեն տնտեսության իրական պատկերի, նրա զարգացման հետ։

Պատմության այս էջն էլ շրջվեց։

Փաշինյանը շատ արագ հասկացավ կամ նրան հուշեցին, որ հասարակությունը նման թվեր լսել է անցած մի քանի տասնամյակում ևս ու այլևս «կշտացած» է դրանցից։

Իշխանությունն այս պարագայում կանգնեց երկընտրանքի առաջ, որովհետև «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարդական փայտիկի» ֆենոմենը չաշխատեց։

Փաշինյանի թիմը կարող էր հասարակության հետ անկեղծ երկխոսության գնալ, փորձեր մշակել զարգացման ծրագրեր, որոնց շուրջ կոնսոլիդացներ հանրությանը՝ նրան համոզելով, որ ռեֆորմների պտուղը տեսանելի կլինի մի քանի տարի կամ գոնե՝ ամիսներ հետո։

Սակայն այդ ճանապարհը ենթադրում էր հետևողական ու համակարգված աշխատանք, ու նաև՝ վարկանիշի որոշակի անկում։ Սակայն իշխանությունն ակնհայտորեն դրան պատրաստ չէր ու դարձյալ գնաց հասարակությանը «ներքին թշնամու» կերպարով կոնսոլիդացնելու ճանապարհով։

Նոր «թշնամի» հայտարարված են դատարանները։ Սա հասարակությանն առաջվա պես չի ոգևորում, ու պատահական չէ, որ դատարանների մուտքերը «փակեց» առավելագույնը 2000 մարդ։ «Դատական հեղափոխությունը» հասարակությանը զբաղեցնելու շատ կարճ փուլ է, որից հետո իշխանությունը, արդեն վստահության ավելի փոքր պաշարով, ստիպված է լինելու պատասխանել, թե ո՞ւր կորավ տնտեսական հեղափոխությունը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: