Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տեւել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։
Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։
Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին եւ մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։
Այն ժամանակ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ պետությունը նպատակահարմար է համարում չմասնավորեցնել Բարձրավոլտ էլեկտրացանցերը։ Փաստորեն, 1 տարի անց կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Նախօրեին Արարատ Միրզոյանը Կարապետյան-Փաշինյան հանդիպման մասին խոսելիս ակնարկեց այդ մասին․ «Քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Եվ շեշտեց, որ մանրամասները չգիտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...