Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին
Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի:
Այս մասին այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթներին:
«Բոլոր ելույթները լսելով՝ շատ հուզվեցի, ինքս արդեն 5 տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալու կորուստը, հատկապես նման հանգամանքներում: Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել, եւ միանշանակ կիսում եմ այդ մտահոգությունը, այդ ջղայնությունը:
Բայց միանշանակ նաեւ տեսնում ենք շատ ծնողների կողմից երեւի հասկանալի է հուզական ֆոնի վրա, որ դե մեկը պետք է պատասխան տա»,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով դատարանում Գոռ Քլոյանի հոր՝ Սարգսի Քլոյանի ելույթի այն հատվածին, որ Քոչարյանին պատկանող «Ռոբերտոն» թալանելու դեպքով որեւէ մեկը չպատժվեց, Քոչարյանը պատասխանեց հետեւյալը. «Հենց սա է, որ մարդկանց մոլորեցնում են, խանութի հետ մենք կապ չունենք եւ չենք ունեցել: Երեւի մեր մեղքն էլ կա նրանում, որ ժամանակին դրանց պատասխանները հստակ չեն տրվել»,- ասաց Քոչարյանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...