Ինչպես է Մերկելը ցնցվում Զելենսկիին դիմավորելու արարողության ժամանակ (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ, ըստ ամենայնի, իրեն վատ է զգացել. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կանցլերը Զելենսկիի կողքին կանգնած ցնցվում:
Ինչպես նշում է The New York Times-ը, տեսանյութն արվել է այն ժամանակ, երբ երկու պետությունների ղեկավարները շոգ եղանակին կանգնած են եղել Մերկելի պաշտոնական նստավայրի առջև փռված կարմիր գորգի վրա: Մինչ զինվորական նվագախումբը նվագել է Գերմանիայի և Ուկրաինայի պետական օրհներգերը, Մերկելն ակնհայտորեն կորցրել է հավասարակշռությունն ու հազիվ է կարողացել ոտքի վրա մնալ. նա մոտ մեկ րոպե շարունակ դողացել ու ցնցվել է: Մինչդեռ նրա կողքին կանգնած Զելենսկին որևէ կերպ չի արձագանքել:
Արարողության ավարտից հետո կանցլերն իրեն ավելի լավ է զգացել ու Զելենսկիի հետ արագ շենք է մտել: Հանդիպումից հետո կանցլերը լրագրողներին պատմել է՝ ինչ թեմաների շուրջ են խոսել ինքն ու Ուկրաինայի նախագահը, սակայն չի անդրադարձել տարօրինակ միջադեպին:
Հայտնի է, որ Մերկելը հաջորդ ամիս կդառնա 65 տարեկան: Նրա առողջական խնդիրների մասին լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...