Միշել Պլատինին ցուցմունք է տվել Եվրո-2016-ի անցկացման երկրի ընտրության գործով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախկին նախագահ Միշել Պլատինին երեքշաբթի ցուցմունք է տվել 2016-ի Եվրոպայի առաջնության անցկացման տեղի ընտրության մասին գործով, որը կայացել է Ֆրանսիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Պլատինիի պաշտոնական ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Ալկյեն:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պլատինիին կալանքի տակ են առել 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության վայրի ընտրության հարցով կոռուպցիոն կասկածանքով: Փաստաբան Ուիլյամ Բուրդոնը Պլատինիին որպես վկա է հրավիրել, սակայն Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցները ձերբակալել են ՈւԵՖԱ-ի նախկին նախագահին, երբ վերջինս ժամանել է:
Փաստաբանի խոսքով՝ Պլատինին իրեն հանգիստ է պահում, պատասխանում է հարցերին, այդ թվում և Եվրո-2016-ի անցկացման վայրի ընտրությունների վերաբերյալ:
2015-ի վերջին Պլատինին, որը զբաղեցնում էր նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը, 8 տարով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից: Հեռացման համար պատճառ է դարձել Յոզեֆ Բլատերի կողմից 2011-ին Պլատինիի հաշվին ՖԻՖԱ-ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով փոխանցումը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ