Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Տեսանյութեր

Աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է. Նաիրա Զոհրաբյան

Ամերիկյան կազմակերպություններից մեկը վերջերս հարցում էր անցկացրել եւ փորձել էր պարզել, թե քաղաքացին պատրաստ է իր անունով կամ անանուն սոցիալական ցանցերում հայհոյել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր խոսքում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ամերիկյան հասարակության մեջ քաղաքացիների 35 տոկոսը շատ ակտիվ համաձայնություն էին հայտնել հայհոյելու. «Ես վստահ եմ, որ եթե նման հարցում անցկացվի ՀՀ քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյող էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու»:

Զոհրաբյանը նշեց, որ հայկական հասարակության բարդույթներն ուսումնասիրելուն ուղղված հարցում է անցկացվել եւ պարզվել է, որ ՀՀ-ում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաեւ Էդիպի կոմպլեքսով: «Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա դանու»-ում: Այս խավի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր էին մայաների սեպագրերին: Բնական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա շատ վատ է, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:

Վերջին շրջանում ով չի ալարում, խոսում էհիբրիդային պատերազմներից, ու նաեւ նրանց, որոնք ինքնամոռաց հայհոյում են՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձեւերից մեկն էլ հասարակությունը ներսից ջարդելն ու հանրային ամենանվաստ կրքերը բորբոքելն է:

Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, ներքին թշնամանքի ուրվականը, եւ ցավալին այն է, որ մեծ մասի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա: Բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը եւ բոլորս լավ չենք ապրում:

Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու եւ Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային կախաղան-փարթի կազմակերպելը հասարակության, ցավոք սրտի, մի մասի երաժշտական նախասիրություն է:

Եթե սա մտածված քաղաքականություն է, վատ է, եթե սա անկառավարելի քաոս է, շատ ավելի վատ է: Երբ տեսնում եմ «լայվով» պերեկիս դրած մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ «Ավրորայի» զալպից հետո մուժիկները մտնում էին «զիմնի դվորեց» ու մախորկա էին հանգցնում Վռուբելի արձանի վրա: Կա մի գիծ, որից հետո սկսվելու է «տոչկա նեվոզվրատա»-ն:

Պետք է կանգ առնել եւ հայհոյող կանանց ու տղամարդկանց մարտական բանակը առաջնագծից հետ կանչել է պետք: Ատելության եւ անհանդուրժողականության կարմիր գիծը արդեն վաղուց հատված է»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: