Փաշինյանը վրե՞ժ է «լուծում» Սասուն Միքայելյանից
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար: «Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաեւ մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը եւ կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է: Թեեւ նա հետո փակագծերը չի բացել, բայց դժվար չէ կռահելը՝ կոնկրետ ում է նկատի ունեցել:
Իշխող վերնախավի մեջ առկա լարվածությունն ակնհայտ դարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: «Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադրությունների մեջ են, այդ մասին անգամ Միքայելյանն էր ակնարկել:
Քաղաքապետի ընտրությունների ժամանակ պատգամավորը տարօրինակ կերպով մի կողմ քաշվեց, չաջակցեց ՔՊ-ի թեկնածուին: Եվ Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չըտրվելու հանգամանքը, հնարավոր է, դրանով է պայմանավորված, ու Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ բոլոր նրանց, որոնք հրաժարվում են ընդունելուց խաղի իր կանոնները»,- «Իրատես»-ին ասաց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...