Մարզպետներից ով հրաժեշտ կտա պաշտոնին եւ ինչու
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գեւորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:
Աշոտ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել: Անդրադառնալով ընտրություններին արձանագրած ցուցանիշներին եւ այդ հիմքի վրա իր ազատմանը, մարզպետը նշեց, որ արվել է առավելագույնը: Մեծամասնության քվեն ստացել են, դրանից լավ արդյունք չէր կարող լինել:
Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...