Բա ԱԱԾ-ին, քննչական մարմիններին ո՞վ է վեթինգ անելու. (տեսանյութ)
«Արդարադատություն իրականացնող ամբողջ համակարգը պետք է վերափոխվի․ այդ համակարգի մաս են կազմում նաև քննչական մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, հետևաբար այս մարմինները ևս պետք է վեթինգի ենթարկվեն»,- այսօր «Հրաժարականներ՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ). իրավիճակի հիմքեր, հետևանքներ և ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
«Բա ԱԱԾ-ին, քննչական մարմիններին ո՞վ է վեթինգ անելու, ինչո՞ւ ենք մենք խոսում միայն դատավորների վեթինգի մասին․ դա խտրական մոտեցում է։ Նայեք դատախազների տներն ու մեքենաները․ նույն գլխավոր դատախազին հարցնում եմ՝ Ձեր այդ շենքը, որ շարում եք, բա Ձեզ վեթինգ ո՞վ է անելու, ասում է՝ վերջացրեք։ Ի՞նչը վերջացրեք, Ձեր այդ ունեցվածքը, թվում է այդպես հեշտ ու հանգիստ պետք է վայելե՞ք»,- ասաց Կարապետյանցը։
Անդրադառնալով հարցին՝ իսկ երկրում ինչպիսի պատկեր կստեղծվի, երբ հրաժարականներ ներկայացնեն ԲԴԽ մյուս բոլոր անդամները՝ Կարապետյանցը նկատեց․ «Մի երկու ամիս էլ, թող ԲԴԽ չլինի, այսքան ժամանակ չի եղել, թող մի երկու ամիս էլ չլինի․ որևէ սարսափելի բան չկա»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...