Որքանո՞վ է Տավուշի մարզպետի նախաձեռնությունը համապատասխանում ՏԻՄ օրենսդրությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետին առաջարկել է, որ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկեն նախապես:
Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որևէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին։ Դա որքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես՝ ՏԻՄ օրենսդրությանը։
Մեկնաբանությունների համար դիմեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, որը մեզ հետ զրույցում արձագանքեց: «Ես նման հրահանգ չեմ տվել: Դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը, և որևէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Դա ներքին օգտագործման համար գործընթաց է»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...