ՀՅԴ-ն ակտիվանում է
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշտում քաղաքական նոր գործընթացների մասին:
Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձեւավորված մթնոլորտի եւ առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհային քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկացնել համաժողովների շարք, նաեւ զանգվածային միջոցառումներ:
ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղափարներ:
Այս տեղեկությունները ճշտելու եւ մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաեւ այս օրերին: «Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայտարարենք այդ մասին», - ասաց Սաղաթելյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...