Կենսաթոշակը ԵԱՏՄ տարածքում «կուղեկցի» կենսաթոշակառուին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովման նոր համաձայնագիր է պատրաստվել: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, որ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրներում, ամբողջ ծավալով կենսաթոշակ ստանալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նուր-Սուլթանում կայացած գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել էր՝ պատրաստվում է փաստաթուղթ, որով կենսաթոշակի տրամադրման ժամանակ հաշվի կառնվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում ծավալած աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածը:
«Կոնկրետ քաղաքացու համար դա կարևոր նշանակություն ունի: Մեզ համար կարևոր չի լինի՝ որտեղ է նա աշխատել, կարևորը, որ լինեն այդ ստաժը հավաստող փաստաթղթեր»,- ասել էր նա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Սոցիալական ապահովության բաժնի պետի տեղակալ Ելենա Գուլմադովան Мир24-ին տված հարցազրույցում ասում է, որ փաստաթուղթը թույլ կտա ձևավորել, պահպանել և հետագայում իրացնել կենսաթոշակային իրավունքները, որոնք ձևավորվել էին ԵԱՏՄ անդամ այն երկրում, որտեղ տվյալ քաղաքացիներն աշխատել էին: Այսօրվա դրությամբ այդ հարցը, ըստ բանախոսի, փաստաթղթի բացակայության պատճառով խնդրահարույց է, և դա կապված է նաև այն բանի հետ, որ կենսաթոշակային համակարգերը տարբեր են:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...