Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներն այս անգամ «պլստացին»
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները «պլստացին» և կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվի: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ին քննել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ. Հակոբյանին, Ս. Միքայելյանին, Ս. Անտոնյանին, Վ. Ավանեսյանին, Ա. Բարսեղյանին, Մ. Դրմեյանին, Գ. Հակոբյանին, Տ. Պետրոսյանին, Է. Սեդրակյանին և Ն. Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հրապարակի այսօր, սակայն արդեն պարզ է, որ անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով որոշում չի կայացվի: Ասել է թե` դատավորներն այս անգամ «պլստացին», և կարգապահական վարույթ չի հարուցվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...