«Պասլա´տ անեիր քաղաքացուն». Արսեն Թորոսյանը` տեսչական մարմնի ղեկավարին
«Հրապարակը» գրում է. «Հրապարակ»-ը գրել է, որ հունիսի 11-ին՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։
Ըստ թերթի՝ Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։ Խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում։
«Հրապարակ»-ի հարցին՝ Արսեն Թորոսյանն ասել է Ձեզ «պասլատ անեիր քաղաքացուն», եղե՞լ է նման բան, Էդգար Խուրշուդյանը պատասխանել է. «Այն, ինչ խոսվել է խորհրդի նիստին, մենք մոտակա օրերս մեր ֆեյսբուքյան էջում դնելու ենք խորհրդի նիստի ամբողջական արձանագրությունը։ Դրանում կետերով նշված կլինի, թե ինչ է ասվել ու քննարկվել, և Ձեր՝ մի քիչ կոպիտ ձևակերպված․․․ հա․․․ ամեն դեպքում, բոլոր հարցերը, որոնք քննարկվել են նիստի ընթացքում, դրանք ամրագրելու ենք արձանագրության մեջ։
Թերթի հարցին՝ այսինքն՝ «պասլատ»-ի մասը չե՞ք հերքում, Տեսչական մարմնի ղեկավարն արձագանքել է. «Այսպես ասեմ՝ այդ գաղափարը պետական մարմնի ղեկավարի մակարդակով հարիր էլ չէ որևէ մեկնաբանություն տալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...