«Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան»
«168 ժամ» թերթը գրում է.
«Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։
«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։ Նման կերպով է իրեն դրսեւորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։
Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, եւ ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման եւ գների ձեւավորման հարցում»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...