Թուրքերը պարտվեցին սառույցների երկրում, իսկ Ռուսաստանը տանջվելով հաղթեց Կիպրոսին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության H խմբում Ալբանիան սպասված հաղթանակ տարավ Մոլդովայի նկատմամբ՝ 2:0 հաշվով:
Ֆրանսիան, մրցակցի դաշտում, չորս անպատասխան գոլ խփեց Անդորրային, իսկ ամենահետաքրքիր եւ լարված հանդիպումը կայացավ Ռեյկյավիկում:
Թուրքերին լավ չէին դիմավորել, անգամ լրագրողներից մեկը զուգարանակոնքի խոզանակ էր մոտեցրել թուրք ֆուտբոլիստներից մեկի դեմքին, իբր թե ձայնագրիչ է: Թուրքերը որոշել էին այս ամենին պատասխանել խաղադաշտում: Պատասխանը չստացվեց:
21-րդ եւ 32-րդ րոպեներին Սիգուրդսոնը հաշիվը դարձրեց 2:0 եւ թուրքերը կարողացան միայն մեկ գոլով պատասխանել:
Ֆրանսիան, Թուրքիան եւ Իսլանդիան չորս խաղից հետո վաստակել են իննական միավոր: Ալբանիան ունի միայն վեցը:
I խմբում Ղազախստանը 4:0 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյին: Բելգիան առանց դժվարության 3:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային, իսկ ահա Ռուսաստանի ազգային թիմը, բառիս բուն իմաստով եւ ռուսաստանցի լրագրողների խոստովանությամբ, տանջվելով մի կերպ 1:0 հաշվով հաղթեցին Կիպրոսին:
Այժմ Բելգիան ունի 12, իսկ Ռուսաստանը՝ ինը միավոր: Այս խումբն այնքան թույլ է, որ նույնիսկ այս խաղով Ռուսաստանը կարող է հավակնել երկրորդ տեղին:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ