Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

ՀՀ-ում հիմնական զանգվածը չգիտի, թե ինչ է պետությունը և չի էլ ուզում իմանալ

«Առավոտ» թերթը գրում է.

«Երիտասարդ աղջիկը, որը մեր շատ երիտասարդների նման 21-րդ դարի անկախ Հայաստանի քաղաքացի է, նկատողություն է արել երթուղայինի վարորդին՝ մեքենայում ծխելու համար: Վերջինս, որը դեռևս ֆեոդալական Հայաստանի «խեղճուկրակ» բնակիչ է, նկատողությանը պատասխանեց լկտիաբար՝ էդ էր պակաս աղջկա ասելով սիգարետ հանգցներ: Բայց հետաքրքիրը նույն ֆեոդալիզմի շրջանում ապրող կանանց վարքն էր՝ երթուղայինի մնացած ուղևորները անվերապահ սատարեցին կարգազանց վարորդին՝ «դե, տղամարդ է, նյարդայնացել է» ու սկսեցին կշտամբել օրինական պահանջ ներկայացրած աղջկան, որը մնաց միայնակ ագրեսիվ «ճահճի» դեմ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ «ճահիճը» մեկ տարի առաջ հեղափոխություն արել: Փորձեմ պատասխանել այդ հարցին, բայց սկսեմ մի քիչ հեռվից: «Մենք վատ էինք ապրում, որովհետև մեզ թալանում էին»: Այս թեզի շուրջ կա լայն հասարակական կոնսենսուս: Ավելին՝ «մենք հիմա էլ ենք վատ ապրում, որովհետև մեզ 20 տարի թալանում էին, էս ջահելներն էլ չեն կարողանում երկիրը կարգի բերել»: Այս թեզի շուրջ նույնպես հիմնականում կա համաձայնություն: Մարդիկ չեն սխալվում՝ եթե «թալանելու» տակ նրանք հասկանում են իշխանավորների և նրանց հետ փոխկապակցված օլիգարխիայի անօրինական վարքը, ապա այդպես էլ կա: Բայց դա ճշմարտության կեսն է, նույնիսկ՝ ճշմարտության 30-40 տոկոսը:

Իսկ ճշմարտության մնացած կեսը կամ 60-70 տոկոսը հետևյալն է՝ «ես լավ չեմ ապրում, որովհետև ինքս սխալ վարք եմ դրսևորում՝ ծույլ եմ, նախանձ եմ, վախկոտ եմ, նախաձեռնող չեմ, օրենքները չեմ հարգում, օրենքները խախտելու և հակահասարակական վարք դրսևորելու հանդեպ հանդուրժող եմ, այդ խախտումների համար հազար ու մի «արդարացում» եմ գտնում, ինքս եմ խախտում կամ օգտվում եմ խախտումների օգուտներից, շարունակում եմ մտածել, որ միայն այդպես է հնարավոր «ընտանիք պահել» և այլն և այլն»: Այդ թեզի վերաբերյալ Հայաստանում չկա ոչ մի համաձայնություն:

Հիմա էլ այս տողերի համար ինձ հաստատ հակադարձելու են՝ «ինչո՞ւ ես էս խեղճ ժողովրդին մեղադրում»: Բայց մեր ժողովուրդը խեղճ չի, սովորական ժողովուրդ է, մնացածներից ոչ լավն է, ոչ վատը: Պարզապես ցանկացած երկրում կա որոշակի հիմնական զանգված, որը հետևում է այդ երկրի մշակութային ավանդույթներին:

Գերմանիայում, օրինակ, այդ զանգվածը (որի մեջ մտնում են նաև հայերը) գիտի, թե ինչ է պետությունը, օրենքը, պատասխանատվությունը, համակեցությունը: Իսկ Հայաստանում հիմնական զանգվածը դա չգիտի և չի էլ ուզում իմանալ: Վարորդը ու նրան սատարող կանայք հենց այդ մեծամասնությունից են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: